Լուսնի մակերևույթի վրա վայրէջք կատարելիս վթարվել է իսրայելական տիեզերական «Բերեշիտ» սարքը: Այն Երկրի հետ կապը կորցրել է ապրիլի 11-ին։ Պատճառը գլխավոր շարժիչի հետ առաջացած խնդիրն է:
Սակայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը աշխարհում 4-րդ երկիրն է դարձել, որն արբանյակ է իջեցրել Լուսնի վրա։ Նա խոստացել է կրկնել Լուսին հասնելու փորձը 2-3 տարուց։
Սարքն արձակվել էր 2019 թվականի փետրվարի 21-ին, Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից՝ Falcon 9 հրթիռակրի օգնությամբ։ Այն պետք է Լուսնի մագնիսական դաշտի չափումներ կատարեր և լուսանկարներ փոխանցեր Երկիր։