fbpx
Աշխարհ

Իսրայելն ամեն օր մեծացնում է իր պաշտպանական պատրաստվածությունը. Գալանտ

Իսրայելն ամեն օր մեծացնում է իր զինված ուժերի պաշտպանական պատրաստվածությունը և կատարելագործում իր հարձակողական կարողությունները։ Այս մասին հայտնել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի Թել Նոֆ բազա կատարած այցի ժամանակ։

Գալանտը նշել է, որ ինքը մի քանի օր է աշխատում է՝ համակարգելով ջանքերը «համապատասխան կողմերի հետ»։

Մասնավորապես, նա ասել է, որ նախօրեին ինքը «հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Մայքլ Կուրիլլայի հետ, իսկ «գիշերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ», որըն էլ իր հերթին, ըստ Գալանտի. «Խոսել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ»։

«Նրանք հավատարիմ են մեզ աջակցելուն և միասին աշխատելուն: Իսրայելի և Միացյալ Նահանգների համագործակցությունը չափազանց կարևոր է մեր պատրաստակամության համար»,- ավելացրել է Գալանտը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ