fbpx
Աշխարհ
22:30 20/11/2019

Իսրայելում չեն կարողանում կոալիցիոն կառավարություն կազմել

Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն և «Կախոլ-Լավան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Բենի Գանցը չեն կարողացել պայմանավորվել կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ։ Այս մասին Նեթանյահուն գրել է Twitter-ի իր էջում։

«Ցավոք, երեկ (նոյեմբերի 19-ին) մեր խոսակցության ժամանակ Բենի Գանցը հրաժարվեց ընդունել Ավիգդոր Լիբերմանի առաջադրած պայմանը, ըստ որի պետք էր ընդունել Իսրայելի նախագահի նախագիծը, որով ես՝ որպես գործող վարչապետ, առաջինը կստանձնեի (նոր) կառավարության պաշտոնը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նեթանյահուն ընդգծել է, որ այս պայմանը սկզբունքային էր Լիբերմանի համար։

Նա նաև կշտամբել է «Կախոլ-Լավան» կուսակցությունների դաշինքի առաջնորդներ Բենի Գանցին և Յաիր Լապիդին իսրայելական արաբական կուսակցությունների հետ բանակցություններ վարելու համար՝ կառավարություն ձևավորելու մասին։ Վարչապետի կարծիքով՝ քաղաքական գործիչները խախտել են նաև ավելի վաղ ընտրողներին տված խոստումները։

Նոյեմբերի 21-ի կեսգիշերին (նոյեմբերի 21, Մոսկվայի ժամանակով 01.00) լրանում է օրենքով Գանցին տրված 28-օրյա ժամկետը կոալիցիա ստեղծելու համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ