fbpx
Աշխարհ

Լիբանանում արտասահման դրամական փոխանցումները սահմանափակվել են

Լիբանանի բանկերը քաղաքական բողոքներով պայմանավորված ընդմիջումից հետո վերսկսել են աշխատանքը, սակայն օտարերկրյա արժույթով հաշիվներից շաբաթական մինչև 1000 դոլար գումար հանելու սահմանափակումներ են մտցրել: Ինչպես հայտնել է Լիբանանի բանկերի ասոցիացիան, այս կոորդինացված միջոցառումները լինելու են ժամանակավոր։

Արտասահման միջոցների փոխանցումներն բանկերը թույլատրելու են բացառապես անձնական արտակարգ պատճառների դեպքում:

Արտասահմանից դրամական փոխանցումների սահմանափակումները չեղարկվել են: Սահմանափակումները համաձայնեցված են Լիբանանի ազգային բանկի հետ:

Բանկերը փակ են եղել անցած ամսվա գրեթե ողջ ընթացքում, իսկ անցած շաբաթ բանկերի աշխատակիցները գործադուլ են արել՝ պահանջելով ուժեղացնել անվտանգության միջոցներն իրենց աշխատանքի համար:

Լիբանանում զանգվածային բողոքներն սկսվել են հոկտեմբերի կեսերին տնտեսական ճգնաժամի ֆոնին: Հոկտեմբերի 29-ին բողոքողների ճնշման ներքո հրաժարական տվեց վարչապետ Սաադ Հարիրին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ