fbpx
Սպորտ

Թոմաս Բախը ստուգել է Դակարի պատրաստվածությունը պատանեկան Օլիմպիական խաղերին

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախն այցելել է Սենեգալի Մայրաքաղաք Դակար, որը 2022 թվականին կընդունի պատանեկան ամառային Օլիմպիական խաղերը:

Թոմաս Բախը ՄՕԿ-ի համակարգող խմբի ներկայացուցիչների հետ այցելել է այն մարզօջախները, որտեղ անցկացվելու են մրցումները: ՄՕԿ-ի ղեկավարը ներկա է եղել նաև թաեքվոնդոյի, սուսերամարտի և կարատեի մաստեր կլասի, ինչից հետո այցելել է Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ Սենեգալում գտնվող նորակառույց գրասենյակ:

Հիշեցնենք, որ Սենեգալն առաջին աֆրիկյան երկիրն է, որտեղ կանցկացվեն Օլիմպիական խաղեր:

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ