Իսրայելը վճռական է շարունակելու իր գnրծnղnւթյnւնները․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, որի ընթացքում հայտնել է Իսրայելի վճռականությունը՝ հասնելու Գազայի հատվածում պատերազմի բոլոր նշված նպատակներին։

Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ կողմերը քննարկել են նաև իսրայելական բանակի շարունակվող գործողությունը Ռաֆահի շրջանում։

Ըստ աղբյուրի՝ Գալանտն ընդգծել է, որ Իսրայելը վճռական է շարունակելու գործողությունները ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 132 պատանդների ազատ արձակմանը և որպես ռազմական և քաղաքական ուժ այդ շարժման ոչնչացմանը հասնելու համար։

Ամենաթարմ