Աշխարհ
17:24 25/11/2021

Իտալիան հայտարարել նոր տեսակի սանիտարական անցաթուղթ ստեղծելու մասին

Իտալիայի կառավարությունը հավանություն Է տվել COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջոցները խստացնելուն և հայտարարել նոր տեսակի սանիտարական անցաթուղթ ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ANSA գործակալությունը:

Նոր փաստաթուղթը, որն ստացել Է Super Green Pass անվանումը, գործելու Է դեկտեմբերի 6-ից մինչև հունվարի 15-ը: Անհրաժեշտության դեպքում իշխանությունները կարող են որոշել այն հետագայում Էլ օգտագործելու մասին:

«Գերանցաթուղթը» տրվելու Է ինն ամսով: Այն կկարողանան ստանալ միայն պատվաստված և վերջերս COVID-19-ով հիվանդացած անձինք: Արդեն գոյություն ունեցող «բազային» անցաթուղթը՝ Green Pass-ը, տրվելու Է չպատվաստված անձանց՝ կորոնավիրուսի բացասական թեսի հիման վրա:

Super Green Pass-ը հարկավոր կլինի երկրի այն մասերում, որոնք վիրուսից քիչ են տուժել՝ ներկայացումներ, համերգներ, մարզադաշտեր, գիշերային ակումբներ, հանրային միջոցառումներ, ինչպես նաև հաստատություններում տեղակայված բարեր ու ռեստորաններ այցելելու համար: Ենթադրվում Է, որ այդպիսով իշխանությունները կպաշտպանեն COVID-19-ից համեմատաբար ազատ գոտիները Եվրոպան ճարակած հիվանդության հերթական ալիքի արագ տարածումից:

Բազային Green Pass-ը բավարար կլինի հասարակական տրանսպորտում օգտագործելու, գրասենյակ աշխատանքի հաճախելու, հյուրանոցներում իջևանելու համար: Դեկտեմբերի 15-ից COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա, մասնավորապես, զինվորականների, ոստիկանների, առողջապահության ոլորտի վարչական անձնակազմի համար: Բուժանձնակազմի համար պարտադիր կդառնա պատվաստանյութի երրորդ՝ բուստերային, չափաբաժինը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ