Իտալիան թույլ է տվել Սիցիլիայում ափ իջեցնել 182 միգրանտի

Ամենադիտվածներ

SOS Mediterranee և «Բժիշկներ առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությունների Ocean Viking նավն ստացել է Իտալիայի իշխանությունների թույլտվությունը՝ ափ իջեցնելու 182 միգրանտի, որոնց փրկել են Միջերկրական ծովի ջրերում: Այս մասին հաղորդում է TACC-ը։

«Կիրակի երեկոյան Ocean Viking հումանիտար նավն Իտալիայի իշխանություններից ստացել է ցուցում շարժվելու Մեսինայի (Սիցիլիա, Իտալիա) կողմը, որ ափ իջեցնի 182 փրկվածների»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դրանում նշված է, որ բոլոր ուղևորները նավ են տեղափոխվել սեպտեմբերի 17-ին և 18-ին: Կազմակերպությունը գոհունակությամբ նշում է, որ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Իտալիան թույլ է տալիս իր նավահանգիստներ մտնել ոչ կառավարական կազմակերպության նավին, որը մասնակցել է ծովում անօրինական միգրանտների փրկությանը:

Այն նաև հիշեցնում է, որ նավապետը հրաժարվել է ուղևորներին էլ Հոմս քաղաքի նավահանգստում իջեցնելու Լիբիայի առաջարկությունից ՝ հայտարարելով, որ միջազգային իրավունքով այն չի կարելի անվտանգ վայր համարել:

Ամենաթարմ