Իտալիայի Ալեսսանդրիա քաղաքի շրջակայքում հյուսիսային Լիգուրիա և Պիեմոնտ շրջաններն իրար միացնող մայրուղու վրա թեթևշարժիչային ինքնաթիռ է ընկել: Վթարի հետևանքով ինքնաթիռի օդաչուն զոհվել է։ Այս մասին հայտնում է quotidiano.net-ը։
Տեղի իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ Այդ ժամին երթևեկությունը ակտիվ չի եղել, այլապես ավելի շատ մարդ կտուժեր։
Նշվում է, որ ականատեսների վկայությամբ՝ ինքնաթիռը վտանգավոր հնարք է իրականացրել և ընկել պահեստուղու վրա։
Զոհված օդաչուի ինքնությունը պարզված չէ։