fbpx
Աշխարհ

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 60-ի, վիրավորներինը՝ 940-ի

Թուրքիայի արևմուտքում` Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 60-ի, վիրավորներինը՝ 940-ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։

Մինչ այս հայտնել էինք, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում:

Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժը հանգեցրել է Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում շենքերի փլուզման:

Թուրքիայի երկրաշարժին հետևել է նաև ցունամի, որը հեղեղումների պատճառ է դարձել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ