ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից զարդերի արտահանման փորձը

Հրապարակող՝

ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից զարդերի արտահանման փորձը

Ամենադիտվածներ

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կանխվել է ՀՀ-ից 3 կգ 319 գրամ քաշով զարդերի արտահանման փորձը: Օրերս ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Գոգավան» մաքսային անցման կետ է ժամանել թեթև մարդատար տրանսպորտային միջոց, որը ՀՀ-ից պետք է շարժվեր դեպի Վրաստան: Մեքենան ենթարկվել է մաքսային զննության: Տրանսպորտային միջոցի սրահի հետնամասի աջ և ձախ կողմերում գտնվող բաժակների համար նախատեսված պլաստմասե հարմարանքներն ապամոնտաժելուց հետո հանտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ` ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր:

Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կգ 319 գրամ, որից 540 գրամը` ոսկենման մետաղից են եղել, իսկ 2779 գրամը` սպիտակ ոսկուն կամ արծաթին նմանվող մետաղից: Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

Ամենաթարմ