Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է միջադեպին, երբ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձ է արել մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին տեղափոխոսղ ինքնաթիռին։ Այդ մասին հայտնում է Gazeta.ru կայքը։
Ժիրինովսկին, մասնավորապես, գրել է. «Ռուսական ինքնաթիռներին մոտնալու դեպքում պետք է անմիջապես խոցել ՆԱՏՕ-ի ինքնաթիռները»։
Սկանդալային քաղաքական գործիչը հավելել է, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները չպետք է վտանգի ենթարկվեն, և Հյուսիսատլանտյան դաշինքն էլ երբեք նման փորձ չի անի, եթե ռուսական կողմը խստորեն արձագանքի դեպքին։