fbpx
Սպորտ

Ջոկովիչը իր ուժերը կփորձի Տոկիոյի մրցաշարում

Տոկիոյի ATP 500 շարքի մրցաշարին մասնակցելու է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 

Տեղեկացնենք,որ նախկինում սերբ թենիսիստը ոչ մի անգամ չի մասնակցել Rakuten Japan Open-ին: Մրցաշարի գործող չեմպիոնը ռուս Դանիլ Մեդվեդևն է, ով նախորդ տարի եզրափակչում 6-2, 6-4 հաշվով առավելության է հասել Ճապոնիայի ներկայացուցիչ Կեյ Նիշիկորիի նկատմամբ:

Նշենք, որ Մեդվեդևը դեռևս չի հայտարարել տիտղոսը պաշտպանելու պատրաստակամության մասին: 

Ավելի վաղ Տոկիոյի մրցաշարին մասնակցելու մասին հայտարարել էին կանադացիներ Միլոշ Ռաոնիչը և Դենիս Շապովալովը, շվեյցարացի Ստեն Վավրինկան, ճապոնացի Կեյ Նիշիկորին և ՀԱՀ-ի ներկայացուցիչ Կևին Անդերսոնը: 

Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ