Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին հայց է ներկայացրել ՀԴԲ-ի դեմ՝ պահանջելով շարունակել իր նախկին ամուսնու՝ դերասան Բրեդ Փիթի դեմ գործի հետաքննությունը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Դեպքը տեղի է ունեցել 2016թ.-ին, Բյուրոն հետաքննում էր նախկին ամուսինների կոնֆլիկտը։ Ջոլին պնդում էր, որ դերասանը վիրավորել է իրեն, ինչպես նաև ձեռքը բարձրացրել է իրենց ընդհանուր որդու՝ Մեդոքսի վրա՝ հարբած վիճակում:
Այն ժամանակ ՀԴԲ-ն չկարողացավ գտնել բավարար ապացույցներ Փիթին մեղադրելու համար, սակայն այս տարվա ապրիլին դերասանուհին անանուն հայց ներկայացրեց Բյուրոյի դեմ՝ պահանջելով շարունակել հետաքննել նախկին ամուսնու գործը։