fbpx
Մշակույթ

Ջոնի Դեփը ասել է, թե ինչու է մտածում, որ չարագործին մարմնավորելը հետաքրքիր է

Աշխարհահռչակ դերասան Ջոնի Դեպը, վերջերս Վենետիկի կինոփառատոնում ներկայացրել է Ջոն Մաքսվել Կուտզեն «Բարբարոսներին սպասելիս» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը, ասել է, թե ինչու է մտածում, որ չարագործին մարմնավորելը հետաքրքիր է։

Լիդո կղզում անցկացվում է Վենետիկի միջազգային 76-րդ կինոփառատոնը։ Այսօր հայտարարվելու են հաղթողները։ Մրցութային  ծրագրում է նաև Սիրո Գերրայի «Բարբարոսներին սպասելիս» ֆիլմը։ Ֆիլմում հանդես են գալիս Ջոնի Դեպը, Ռոբերտ Պատինսոնը, Մարկ Ռայլենսը։

«Վատ տղաների հետ կապված ամենահետաքրքիրը թվում է այն է, որ նրանք չեն արթանանում առավոտյան և քանի դեռ սափրվում են,  չեն ասում իրենց, որ այսօր նրանք փորձելու են լինել ավելի վատը, քան երեկ, և անում են հնարավորինս շատ վատ գործել»,- РИА Новости-իի հաղորդմամբ ասել է Դեպը, որը մարմնավորում է դաժան գնդապետին։

Դեպը հայտնել է, որ իր հերոսին այնքան էլ հեշտ չէ բացահայտել, քանի որ նրա անցյալի մասին որևէ բան հայտնի չէ։ Գնդապետի կերպարում ամենայուրահատուկ տարրը մուգ ակնոցներն են, որի տակ միշտ թաքցնում է աչքերը։

«Մենք չգիտենք, թե ինչ է նա անում միայնության մեջ, հնարավոր է՝ լացում է պահարանում։ Ինձ թվում է, որ նա ավելի շուտ փորձում է փախչել ամեն ինչից, ինչը կարող է խոցել նրան»,- նշել է դերասանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ