Ջոշուայի հաջորդ մրցակիցը կլինի Ալեքսանդր Ուսիկը

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Ջոշուայի հաջորդ մրցակիցը կլինի Ալեքսանդր Ուսիկը

Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության ղեկավար Պակո Վալկարսելը հայտնել է, որ Էնթոնի Ջոշուայի հաջորդ մրցակիցը կլինի ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը։

Վալկարսելն իր Twitter-յան էջում գրել է, որ WBO, WBA և IBF վարկածներով նոր չեմպիոն Ջոշուան Ուսիկի հետ կմրցի առաջիկա կես տարվա ընթացքում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ծանր քաշում Ջոշուան ռևանշ-մենամարտում կարողացավ հաղթանակի հասնել Էնդի Ռուիսի նկատմամբ ու վերադարձնել չեմպիոնական գոտիները։

Հրապարակող՝

Ամենաթարմ