Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անդրադարձել է Բելառուսի իրավիճակին:
Մերկելը հայտարարել է, որ Բելառուսում ժողովրդավարությանը նվիրվածությունը բառացիորեն ոտնահարվել է:
«Մենք ամբողջ աշխարհում տեսնում ենք, թե ինչպես նույնիսկ ավտորիտար համակարգերը կարող են տնտեսապես հաջողված լինել և մեզ մարտահրավեր նետել՝ ի վնաս հիմնական իրավունքների: Բելառուսում ժողովրդավարությանը նվիրվածությունը բառացիորեն ոտնահարվել է: Մենք հոգեպես խաղաղ ցուցարարների հետ ենք: Հիացմունքի է արժանի այն, թե ինչ խիզախությամբ և վճռականությամբ են նրանք փողոց դուրս գալիս՝ ի պաշտպանություն ազատության և օրենքի գերակայության»,-ասել է կանցլերը:
Մերկեը նշել է, որ Գերմանիայում պանդեմիայի հետ կապված մարդիկ նույնպես բողոքում են և նա հասկանում է այդ մարդկանց:
Այս մասին տեեկանում ենք DW-ից:

