Հունիսի 4-ին և 5-ին Երևանում տեղի է ունենում «Երևանի գինու օրեր» միջոցառումը։ Yerevan Wine Days-ը 2017 թվականից սկսած իրականացել է. փակվում է երևանյան փողոցներից՝ Սարյանը և հարակից փողոցները, որտեղ տաղավարներ են տրամադրվում գինի արտադրողներին, ինչպես նաև սննդի կետեր են տեղադրվում՝ հայաստանյան ռեստորանների տարատեսակ խոհանոցներից։
Միջոցառման ընթացքում լինում են վորքշոփեր, երաժշտություն և այլ մշակութային իրադարձություններ, որոնք գրավիչ են դարձնում ոչ միայն մեր հանրության համար, այլև տուրիստական մեծ հոսքեր են ապահովում Հայաստան։ Ըստ կազմակերպիչների, Yerevan Wine Days-ի նպատակներից են գինու զբոսաշրջության զարգացումը և երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիության ապահովումը։
Երեկ առաջին օրն էր։ Այն երկար սպասված էր, քանի օր նախորդ տարի չէր եղել կորոնավիրուսի հետևանքով սահմանված սահմանափակումների պատճառով, իսկ այս տարի մայիսին չկայացավ, ու տեղափոխվեց հունիս ամիս, որովհետև սահմանափակումներ ավելի թուլացան, վակցինացումը սկսեց տարածվել և վարակի տարածման դեպքերը քչացան։
Գինու օրերը շատ լավ մշակույթ է դարձել, որը խթանում է գինու արտադրությանը, վաճառքին, նրա ճանաչելիության բարձրացմանը տեղական շուկայում։ Գինի արտադրողները, որոնք բավականին տուժվել էին թե՛ կորոնավիրուսի, թե՛ պատերազմի հետևանքով, հնարավորություն են ստանում սեփական իրավիճակը կարգավորելու համար։ Սրան զուգահեռ, եռուզեռ է սկսում տուրիստական գործակալությունների մոտ և հյուրանոցներում։ Այսինքն, տնտեսության ամենատուժված ոլորտներն օգուտներ են ստանում։
Սրանք իհարկե եզակի ոլորտները չեն, որ օգուտ են ստանում։ Բայց, բացի տնտեսական աշխուժացումից ևս մեկ կարևոր բան է դրական տեղաշարժ ունենում՝ հանրության բարոյահոգեբանականը վիճակը։ Երկար ժամանակ քաղաքացիների պարփակված ու ճնշված հատվածը ազատ տեղաշարժի, միմյանց հանդիպելու, զվարճանալու ու լիցքաթափվելու հնարավորությունը օգտագործում են։ Ներքաղաքական ու սահմանային լարվածությունը պարուրել է հասարակությանը՝ բոլորին է ցավեցրել ու հոգնեցրել, և գինու օրերը հրաշալի առիթ է այդ ամենը ինչ-որ չափով թոթափելու համար։ Արտաքին ու ներքին խարդավանքները՝ կեղտոտ մեդիա գրոհները և ՀՀ ինքնիշխան տարածքի ներխուժումը նպատակային են արվում, որպեսզի հանրությանը քաոտիկ վիճակում պահեն՝ անորոշություն ու ատելություն տարածվի, վախի մթնոլորտ ձևավորվի՝ դրդելով սխալ եզրահանգումների ու որոշումների։

Ներքաղաքական լարումն արհեստականորեն աճեցնում են նախկին ռեժիմների բոլորին հայտնի գործիչները, իրենց պատկանող մեդիաներն ու հանրային որոշ ճանաչում ունեցող, բայց մոռացված կերպարները։ Նրանց կառավարող գործիչների հրահանգից հետո սկսում են շանթահարել կեղծ բարեպաշտությամբ ու գռեհիկ մոտեցումներով, ոմանք, նույնիսկ, ամենավերջին հայհոյանքներ են տեղում բարոյահոգեբանական ծանր վիճակը թոթափող քաղաքացիների հասցեին, որի շարքերում գնտվում են թե՛ պատերազմի մասնակիցները, թե՛ նրանց հարազատները, թե՛ թիկունքում մեծ աջակցություն ապահոված ու ապահովող մարդիկ ու կազմակերպությունները, նույնիսկ իրենց հետևորդներն են գտնվում Երևանի գինու օրեր միջոցառմանը։ Հին ու չընդունված կերպարները փորձում են այդ կեղտոտ խաղում արդարացնող և հիմնավորող մտքեր գեներացնել, որպեսզի ընդունելի դարձնեն իրենց կառավարիչների դիրքորոշումը։
Նրանք, միանշանակ ընկալում են, որ հանրույթի զգալի հատվածն իրենց վիրավորանքների անտեղի տեղատարափներից իրենց հանդեպ բացասաբար են արտահայտվելու, տրամադրվելու, որի արդյունքում ընտրություններին վնաս են կրելու, սակայն շարունակում են իրենց հետևողների ու վերլուծողների համար ոչ ադեկվատ պահվածքով հանդես գալ։ Բնականաբար, դա հեռուն է տանում, քան կերևա առաջի հայացքից։ Այս միամիտ թվացող մարտավարությունը վաղուց հասկանալի է դարձել ավելի գիտակ ու փորձառու մասնագետների շրջանակներում։ Այդ գործելաոճով ոչ թե հարվածում են իրենք իրենց վարկանիշին, որը վաթարագույն վիճակում է գտնվում, այլև վնասում են ժողովրդի մի հատվածի հոգեվիճակին ու պետականությանը, ատելություն են սերմանում և բարոյազրկում են փորձում տարածել։ Աչք է ծակում նաև, որ նրանց մի մասը նեղված է այն բանից, որ իրենց կողմից տևական ժամանակ իրականացված միլիոնավոր դոլարների հասնող արշավների արդյունքները փլուզվում են երկու օրում և հանրությունը կարողանում է ուժ գտնել իր մեջ վերալիցքավորվելու և հայացն ուղղելու դեպի ապագան։
Իհարկե, կա քննադատությունների չափաբաժին, որոնք կարելի է ընդունել մեկ պայմանով, եթե արվում են ի օգուտ երկրի։ Օրինակ, որ անթույլատրելի է հանրությանը թուլացնել կամ անզգայացնել արտաքին վտանգների հանդեպ։ Ժողովրդի զգոնությունն ու արագ արձագանքելու ընկալիչները հնարավորինս պետք է ամրացնել ու պաշտպանել, որովհետև պետության ներկայիս խոցելի վիճակում, որևէ լայնամաշտաբ գործողությունների դեպքում հենց ժողովուրդն է ինքնակազմակերպվելու ու դառնալու պատերազմի մասնակից առաջամարտիկը։ Հետևություն կարելի է անել, որ նախկին ռեժիմի գործիչներն ու իրենց ենթակայությամբ գործող կերպարներն անուղղակիորեն մեծ ծառայություն են տրամադրում արտաքին ճնշմամբ խաղացող ալիևյան կլանին։ Արտաքին լարումը, որը ժողովրդին ու տնտեսության տարբեր ոլորտներին գցել է անկայուն վիճակի մեջ, բնականաբար, որոշակիորեն ազդելու է գալիք ընտրությունների ելքի վրա։ Եվ ինչքան շուտ ու բարձր խոսվի այս ամենի մասին՝ հասարակությանն ավելի տեղեկացված ու կողմնորոշված դարձնելու համար, այնքան ավելի շուտ կչեզոքավի ՀՀ-ի հանդեպ վտանգները։

