«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն beIN SPORTS հեռուստաընկերությունում աշխատանքի է անցել՝ որպես փորձագետ: Այս մասին հայտնում է The Times-ը:
Պորտուգալացին կմեկնաբանի Ասիայի գավաթի Սաուդյան Արաբիա-Կատար և Անգլիայի Պրեմիեր լիգայի «Արսենալ»-«Չելսի» հանդիպումները:
Ըստ պարբերականի՝ Մոուրինյոյի եթերներին կհետևեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իրավաբանները, քանի որ, ըստ կողմերի մրջև կնքված պայմանագրի, Ժոզեն իրավունք չունի հրապարակել հրաժարականի պատճառը: