Թուրքիայում դեռ հրդեհներից չազատված, հիմա էլ հորդառատ անձրևներն ու հեղեղումներն են իրենց աղետալի «գործը» անում։
Վերջին տվյալներով Կաստամոնու նահանգում հեղեղումներից զոհվածների թիվը հասել է 27-ի, մեկ հոգի էլ համարվում է անհետ կորած։
Այս մասին հայտնում են Թուրքիայի պաշտոնական գերատեսչությունները։
Նշվում է, որ իրականացվել է ավելի քան 600 մարդու տարհանում։

