Հնդկաստանի հարավ-արևելյան Անդհրա Պրադեշ նահանգին պատուհասել են հորդառատ անձրևներն ու փոթորիկները, որի հետևանքով կան տասնյակ զոհեր, տուժածներ ու անհայտ կորածներ։
Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Նշվում է, որ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել։ Հեղեղվել է 1300-ից ավել գյուղ, փլուզվել են կամուրջներ։
Ըստ տվյալների՝ զոհվել է առնվազն 41 մարդ, իսկ 100-ից ավել մարդ համարվում է անհայտ կորած։
Իրականցվում են փրկարարական աշխատանքներ, որոնց մասնակցում են նաև ռազմաօդային ուժերի ուղղաթիռները։