ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Համաճարակը ցցուն կերպով ջրի երես հանեց արհեստական աճած դպրոցների խնդիրները: Այ ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս պետք է 3 տասնյակ ունեցող դասարանը բաժանվի երեք խմբի և այդ բաժանման արդյունքում դպրոցում բոլոր դասարանները տեղ ունենան:
Սպասում եմ սեպտեմբերին, որ հասկանամ ինչո՞ւ է օրինակ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցը շարունակում ընդունել 250 աշակերտ և ո՞րն է այդ դպրոցի բացառիկթյունը, որի հաշվին Երևանում շատ դպրոցներ պետք է փակվեն, բայց Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը շարունակի ընդունել 250 առաջին դասարանցի այն դեպքում, որ մինչ համաճարակն էլ երկհերթ էր: Կամ Ա.Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցն ինչո՞ւ ունի 159 առաջին դսարնցի միայն հայկական դասարաններում, երբ կրկին երկհերթ է:
ինչպե՞ս պետք է կազմակերպվի այս դպրոցների մեկ տասնյակից կազմված խմբերի դասերը և ո՞ր երեխաների խումբը պետք է տուժի սրանից:
Հուսամ սա հետևություն է, որ մյուս տարի 3,4* կրճատվեն նմանատիպ դպրոցների առաջին դասարանցիների հոսքը:
Միակ դպրոցը փաստորեն, որ լիցենզիայի թիվը կրճատվեց, դա ժամանակին ամենամեծ արտոնություն ունեցող Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցն էր։
Տարոսը մնացածին: Առանց այն էլ Երևան քաղաքում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը»:
