Առողջապահություն

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ ապաքինվել է ևս 1 անձ

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:


Նշվում է, որ կորոնավիրուսից ապաքինվել է ևս 1 հիվանդ:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 236-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 14, ընդհանուր մեկուսացված է 35 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:


Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7712 փորձանմուշի հետազոտություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ