Յուվենտուսի հետ խաղից առաջ Միլանը կորուստներ ունի

Ջանլուիջի Դոնարուման և  Լուկաս Պակետան վնասվածքներ են ստացել «Ուդինեզեի» հետ խաղում (1-1) և չեն կարող մասնակցել Ա Սերիայի 31-րդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ խաղին:

Պակետան  ոտնաթաթի վնասվածք է ստացել, որի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ:

Դոնարումայի մոտ աջ ադրի մկանային վնասվածք է։ Նա կփորձի ապաքինվել նախքան «Լացիոյի» հետ խաղը, որը նախանշված է ապրիլի 13-ին:

«Յուվենտուսի» հետ հանդիպումը բաց կթողնի նաև պաշտպան Անդրեա Կոնտին, որը երկուշաբթի կայացած մարզման ժամանակ է ձախ ազդրի մկանային վնասվածք ստացել:

Ամենաթարմ