Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը դժգոհ է, որ ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին չի հետևում իր առողջական վիճակին: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Հաղորդվում է, որ մարզիչը հիվանդության պատճառով հաճախ է բաց թողնում «Յուվենտուսի» մարզումները: Չնայած սրան՝ նա չի դադարում ծխելը, ինչը հենց առաջացրել է ակումբի ղեկավարության զայրույթը:
Հավելենք, որ Սարին «Յուվենտուսը» գլխավորում է հունիսից: