Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոյի ծառայություններով, հայտնում է Tuttosport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 30-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի համար իտալական ակումբը մտադիր է 45 մլն եվրո առաջարկել «Ռեալին» ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
«Յուվենտուսը» պատրաստ է ֆուտբոլիստին տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ առաջարկել:
Հիշեցնենք` բրազիլացու պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին: Հաղորդվում է, որ Մարսելոյին ձեռք բերելու համար թուրինյան ակումբը մտադիր է օգտագործել այն միջոցների մի մասը, որը կստանա Ալեքս Սանդրոյի` եվրոպական որևէ ակումբ վաճառքից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կրիշտիանու Ռոնալդուն փորձում է համոզել Մարսելոյին տեղափոխվել «Յուվենտուս»:
Հաղորդում է armsport.am-ը։