39-ամյա կին լրագրող Ժալյա Ալիևան տեղափոխվել է հիվանդանոց՝ գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ` Բաքվի հարևանությամբ գտնվող Ֆաթման փոքր բնակավայրում տեղակայված ռեստորան-հյուրանոցներից մեկում տեղի ունեցած միջադեպերից մեկի հետևանքով:
Ալիևան լրագրողի կարգավիճակով եկել էր ռեստորան՝ ժամանցի այդ վայրի վերաբերյալ բողոք-ահազանգ ստանալուց հետո, որպեսզի հասկանալու համար, թե ինչ է կատարվում։ Հյուրանոցի աշխատողները լրագրողի հետ սկսել են վիճել, ապա դա վերաճել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով լրագրողը ստացել է մարմնական վնասվածքներ։
Նրա վիճակի մասին մանրամասն տեղեկություններ չկան։

