Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։
Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն էր տվել Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և զրկել անձեռնմխելիությունից: Դատավորը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար:
Ավելի ուշ դատարանի որոշմամբ կալանավորվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Նա մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին օժանդակելու համար: Վարույթն առնչվում է քրեական հեղինակություններից մեկին: