ԱՄՆ նահանգ Կալիֆորնիայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժը զգացվել է ԱՄՆ-ի արևմուտքում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 06:59-ին: Էպիկենտրոնը եղել է Պետրոլիա ոչ մեծ բնակավայրից 86 կմ արևմուտք ընկած շրջանում:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,8:
Նշվում է, որ հնարավոր զոհերի և ավերածությունների վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չկան։
Այս մասին հայտնում է՝ earthquake.usgs.gov-ը։