Ամերիկյան Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, հնարավոր է, չորեքշաբթի իր նահանգում մահապատժի մորատորիում հայտարարի:
Ըստ աղբյուրների՝ Նյուսոմը կմեղմի մահվան դատապարտված բոլոր բանտարկյալների դատավճիռները:
«Ես չեմ հավատում, որ քաղաքակիրթ հասարակությունը կարող է իրեն աշխարհում առաջնորդ համարել, մինչ նրա կառավարությունը շարունակում է հավանություն տալ իր մարդկանց կանխամտածված ու խտրական մահապատժին», – ասել է նահանգապետը: Սպասվում է, որ Նյուսոմը մահապատժի չեղարկման մասին կհայտարարի չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
New York Times պարբերականի տեղեկությունով՝ Կալիֆոռնիայում ավելի քան 700 բանտարկյալ սպասում է մահվան դատավճռի կատարմանը: