fbpx
Քաղաքականություն

Կամեռաների առաջ հնչեցված հայտարարությունները պետք է համապատասխան լինեին առանց «կամեռաների» արվող հավաստիացումների. Արարատ Միրզոյան

Մայիսի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումները՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին պետք է հարգվեր, ասել է.

«Հասկանում եմ, որ Արցախում մեկնարկել է նախընտարական շրջանը, բայց կառաջարկեի, որ մեր գործընկներն առաջ չընկնեին իրադարձություններից»:

«Ընդհանրապես, այս և պարոն Բալասանյանի մնացած հայտարարությունների մասով կոչ կանեի, որ «կամեռաների» առաջ հնչեցված հայտարարությունները համապատասխան լինեին առանց «կամեռաների» արվող հավաստիացումների: Այսքանը, թերևս, թույլ տվեք այլևս գայթակղությանը չտրվել», – հավելել է Միրզոյանը՝ նշելով, որ ավելի մեկնաբանություն չի ուզում անել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ