fbpx
Խորհրդարան

Կան նախկին ակտիվիստներ, որ հիմա պաշտոնյա են, բայց կոմպլեքս ունեն. վարչապետ

Կան նախկին ակտիվիստներ, որ հիմա պաշտոնյա են, բայց կոմպլեքս ունեն և կարծում են, որ պետք է վարվեն այնպես, ինչպես նախկինում են վարվել։ Կառավարման համակարգում պաշտոնյաների վարքագծի մասին խոսելիս Ազգային ժողովի ամբիոնից այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա էլ հաջորդ կոմպլեքսն է, որ՝ չմտածեք էլի, հանկարծ, որ ես բան եմ՝ իշխանության ներկայացուցիչ, և դադարել եմ ակտիվիստ կամ ընդդիմադիր լինել, ես ճիշտ է՝ իշխող կառավարական ուժի ներկայացուցիչ եմ, բայց էլի շարունակում եմ ընդդիմադիր մնալ, է՛ն ընդդիմադիր տրամաբանությամբ, որ ով աչքիս դեմը գալիս է, քլնգում եմ, սնայպերը հանում, ճակատին խփում, փռում եմ գետնին»,- այդպիսի մարդկանց կրկնօրինակելով ասաց Փաշինյանը։

Նա բացատրեց, որ իրենից ավելի լավ այսպես ոչ ոք չի կարող անել, բայց կարգավիճակից ելնելով ինքը չի անում նման բաներ։ Փաշինյանի խոսքով՝ դա չի նշանակում, որ ինքը ծախվել է ինչ-որ մութ ուժերի, ուղղակի պատասխանատվությունը փոխվել է։

«Եվ այսօր յուրաքանչյուր պետական պաշտոնյա, ով ակտիվիստից դարձել է պետական պաշտոնյա, պետք է սա գիտակցի, որովհետև եթե չգիտակցի, դա պրոբլեմ է։ Որովհետև մարդը պետական պաշտոն է ստացել, բայց իրեն թվում է, թե ինչպես նախկինում իր գործունեության ոլորտը «Ֆեյսբուքի» էջն էր, հիմա էլ է «ֆեյսբուքի» էջը, և պետք է «Ֆեյսբուքի» էջում սուր ստատուսներ գրելով, ասենք, գնա ստուգի որևէ կազմակերպություն, առանց մտածելու, որ կարող է էտ ստատուսը ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնա»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն այս ամենը ասելուց հետո նշեց, որ կառավարման համակարգը նաև այսպիսի մարդկանցով համալրված կոնգլոմերատ է։ Քննարկման թեման կառավարության ծրագիրն էր, ու Փաշինյանն անցավ անելիքներին․ պետք է պետական կառավարման ստանդարտները բարձրացնել ոչ թե ըստ քաղաքական ուժի, այլ ըստ հատկությունների, ըստ որակների, իսկ անհնար կլինի առանց աշխատավարձերի բարձրացման։

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ