Կանադայի արևմտյան հատվածում գտնվող Ալբերտա նահանգում մոլեգնում են անտառային հրդեհներ: Այս մասին հայտնել է Global News-ը:
Տարածքից ավելի քան 5 հազար մարդ է տարհանվել:
Այժմ կրակի ընդգրկած տարածքը հասնում է մոտ 127 հազար հեկտարի։
Կրակը նկատելի է նույնիսկ մեծ հեռավորությունից: Այն տեղայնացնելու համար աշխատում է 600 հրշեջ և 28 ուղղաթիռ: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է չոր եղանակը և ուժեղ քամին:
Նահանգի որոշ շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն:
