Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կանանց ֆուտբոլի բաժնի և GOALS հասարակական կազմակերպության համագործակցությամբ փետրվարի 16-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, անցկացվել է 3×3 ֆուտբոլային փառատոն՝ աղջիկների թիմերի մասնակցությամբ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Իրենց կազմերում ունենալով 3-ական ֆուտբոլիստուհի՝ թիմերը պետք է մրցեին խաղահրապարակի փոքր, սահմանափակ հատվածում՝ փորձելով հնարավորինս շատ գրավել միմյանց դարպասները:
Փառատոնին մասնակցել է 10 թիմ 3 տարիքային խմբերում` 12-14 տարեկանների խմբում ՝ Անի-1, Անի-2, Բանանց-1, 15-17-ում՝ Անի-3, Շենիկ, Բանանց-2, 18 և բարձր տարիքային խմբում՝՝ Թվիր Լիգ, Բանանց-մարզիչներ, ԳՈԼԶ-Գորիս, Դիլիջանի միջազգային դպրոց։
Երեք տարիքային խմբերում էլ հաղթող են ճանաչվել «Բանանցի» ներկայացուցիչները, որոնք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի պետ Աննա Թադևոսյանի կողմից պարգևատրվել են գավաթներով և հուշանվերներով։
Տեսանյութը` ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության.
Հաղորդում է armsport.am-ը։