fbpx
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը Ստամբուլում կմասնակցի Աշխարհի առաջնությունը

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մայիսի 6-ին կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքից։

«Թիմի կազմում ընդգրկված են Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ) և Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ): Վերջինս իր նորամուտը կնշի խոշոր մրցաշարերում:

Նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը՝ Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը, Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, ապրիլի 2-15-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում, իսկ այս օրերին մարզումները շարունակում է Օլիմպավանում:

Թիմի հետ մրցավայր կմեկնեն նաև մարզիչ Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը», – ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ