fbpx
Հասարակություն

Այսօր Կանանց միջազգային օրն է

Մարտի 8-ը համարվում է Կանանց միջազգային օրը, որի սկզբնական անվանումը եղել է Աշխատավոր կանանց միջազգային օր։ Այս օրն արտահայտում է կանանց իրավունքների համար շարժումը։

Կանանց միջազգային օրվա սկիզբը դրվել է 1910 թվականին, երբ գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը՝ Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր։

Հետագայում՝ 1917 թվականին, Խորհրդային միությունում կանայք ստացան ընտրելու իրավունք, որից հետո այն ԽՍՀՄ-ում դարձավ ազգային տոն։

Մարտի 8-ը ֆեմինիստական շարժման կողմից ընդունվեց միայն 1967 թվականին, իսկ մինչ այդ տոնը նշում էին հիմնականում սոցիալիստական շարժումները և կոմունիստական երկրները։ ՄԱԿ-ը Կանանց միջազգային օրը նշում է 1975 թվականից։

Այժմ Մարտի 8-ը տարբեր երկրներում տարբեր կերպ է նշվում․ անտեսումից մինչև կանանց փառաբանությունների օր։ Կանանց միջազգային օրը Հայաստանում վերականգնվել է 2001 թվականին ու ունի «Կանանց տոն» անվանումը։ Վերջինը հարամվում է ոչ աշխատանքային տոն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ