ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 25 հրավիրած արտահերթ նիստում, որ վարել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, հաստատվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցման քննարկման հետ կապված աշխատանքային խմբի ձեւավորման հարցը: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու խմբի աշխատանքներին:
Հանձնաժողովի որոշմամբ ապրիլի 30-ին կանցկացվեն «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումներ: