fbpx
Տնտեսություն

Կանցկացվի «Եվրասիական շաբաթ» չորրորդ ամենամյա միջազգային համաժողովը

Սեպտեմբերի 25-ից 27-ը Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում ՝ ՂՀ Նախագահի «Ալա-Արչա» թիվ 1 նստավայրում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ միասին կանցկացնի «Եվրասիական շաբաթ» չորրորդ ամենամյա միջազգային համաժողովը:

Այս տարի նշվում է Միության պայմանագրի հինգերորդ տարեդարձը, և Եվրասիական շաբաթվա հիմնական թեման լինելու է ինտեգրացիոն ասոցիացիայի առաջին արդյունքների ամփոփումը: Համաժողովի գործարար ծրագրի կարևոր իրադարձություններից է հանքարդյունաբերության համար սարքավորումների ներկայացմանն ուղղված առանձին նստաշրջանը։ Այս նստաշրջանի ձևաչափը ներառում է ԵԱՏՄ անդամ երկրների մասնագիտացված ընկերությունների արտադրական կարողությունների ցուցադրումը, ինչպես նաև արտադրողների և ապրանքների պոտենցիալ սպառողների միջև շփումների փոխանակումը։

Հանքարդյունաբերության ոլորտում մասնագիտացված ընկերությունները, որոնք առավելապես հետաքրքրված են իրենց արտադրած մեքենաների և սարքավորումների վաճառքով կամ հանքարդյունաբերական սարքավորումների ձեռքբերմամբ, համաժողովին մասնակցելու համար կարող են գրանցվել միջոցառման պաշտոնական կայքում: Հայտնում ենք, որ համաժողովին մասնակցությունն անվճար է:

Նշենք, որ Եվրասիական շաբաթն ամեն տարի անցկացվում է ԵԱՏՄ անդամ-պետություններից մեկում, իր հարթակում հավաքում է ԵԱՏՄ իշխանությունների, գործարար համայնքի, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին ՝ քննարկելու ԵԱՏՄ-ում գործարար գործունեության իրականացման և զարգացման ամենաարդիական խնդիրները, կարգավորող միջավայրի բարելավումը և միջազգային հարաբերությունների ընդլայնումը ԵԱՏՄ-ից դուրս հեռանկարային շուկաների հետ:

Հեռախոս՝ +7 968 331 55 53
Էլ.հասցե՝ [email protected]

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ