Երևանյան կանգառասրահները կարդիականացվեն. կտեղադրվի 10 կանգառասրահ

Հրապարակող՝

Երևանյան կանգառասրահները կարդիականացվեն. կտեղադրվի 10 կանգառասրահ

Ամենադիտվածներ

Երևանյան կանգառասրահները կարդիականացվեն: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ, վարչական շրջաններով, որպեսզի խնդրին համալիր լուծում տրվի: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։

«Ընթացիկ տարում կտեղադրվի 10 նոր կանգառասրահ: Գործընթացը կմեկնարկի Աջափնյակից: Մրցույթն արդեն կայացել է: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։

Դրանից բացի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023 թ. շատրվանային համալիր կկառուցվի: Տարածքը ներկայումս անբարեկարգ վիճակում է:

Նախագծման մրցույթը հայտարարվել է այս տարի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ