Երևանում կրկին կոտրել են կանգառի ապակիները։ Այս մասին հայտնում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։
«Կրկին կանգառ են ջարդել` այս անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում»,- ասված է Facebook-ի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ մեկ գիշերում 5 կանգառ էին վնասել։
https://www.facebook.com/YerevanWasteRemoval/videos/2797725566993525