fbpx
Տեսանյութեր

Զինանոց 2021 համալիր կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգը, նռնակն ու փամփուշտները։

 

Զառիթափ համայնքի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Վայքի բաժնում է կամավոր հանձնել գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ շնորհիվ Վայոց ձորի մարզային վարչության ու Վայքի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի և Անիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ Շիրակի մարզի բնակիչներից երկուսը կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք։

Արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Մարտունիի և Գավառի բաժիններում։ Մասնավորապես, Մարտունիի բաժնում «Մոսին» հրացանի, պայթուցիչով նռնակի և փամփուշտների, Գավառում՝ ակոսափող հրազենի և փամփուշտների։ «Ֆ-1» տիպի նռնակը, պայթուցիկով պայթուցիչը, ծխագլանակն ու 200-ից ավելի փամփուշտներն էլ Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր հանձնել է Երևանում բնակվող մի տղամարդ՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։ Կրկին հորդորում ենք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ