fbpx
Առողջապահություն

Ստեղծվել են ոսպնյակներ, որոնք կարող են կանխել կուրությունը տարեցների մոտ

Պերդյուի համալսարանի ամերիկացի գիտնականները կոնտակտային ոսպնյակներ են ստեղծել գլաուկոմայի վաղ ախտորոշման համար, որը կուրության երկրորդ ամենատարածված պատճառն է տարեցների շրջանում: Այս մասին հայտնում է համալսարանի կայքը։

Գլաուկոման վաղ փուլերում ախտանիշներ չունի, արագ զարգանում է և կարող է մարդուն զրկել տեսողությունից: Հիվանդությունն ազդում է ավելի քան 80 միլիոն մարդու վրա ամբողջ աշխարհում, և դրանից խուսափելու միակ միջոցը ներակնային ճնշման վերահսկումն է: Նախկինում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներակնային ճնշման անկայունությունը կապված է ցանցաթաղանթի վնասման և գլաուկոմայի առաջընթացի ավելի մեծ ռիսկի հետ:

Ներակնային ճնշման անկայունությունը կարող է հայտնաբերվել միայն դրա երկարատեւ չափման դեպքում: Դրա համար կան հատուկ ոսպնյակներ, որոնք հագեցած են չիպով, ինչը հանգեցնում է ոսպնյակի հաստության և կոշտության բարձրացմանը, ինչը շատ դեպքերում անհանգստություն է առաջացնում հիվանդների մոտ:

Գիտնականները մշակել են փափուկ կոնտակտային ոսպնյակներ, որոնք անհանգստություն չեն առաջացնում և հարմար են ներակնային ճնշման շարունակական 24-ժամյա մոնիթորինգի համար, նույնիսկ տանը քնած ժամանակ: Բժիշկներն արդեն սկսել են համագործակցել մասնավոր ընկերության հետ, և մոտ ժամանակներս ոսպնյակները կարող են հասանելի դառնալ բժիշկներին և հիվանդներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ