Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հատխույզների ստացած օպերատիվ տվյալները ՊՊԾ ծառայողների աջակցությամբ իրացնելիս պարզվել է, որ հունիսի 20-ին Ներքին Հանդ բնակավայրի 66-ամյա մի բնակիչ նույն գյուղի տարածքից գողացել է մի ցուլ և այն պահել գյուղի նախկին կաթսայատան շենքում:
Հուլիսի 1-ին, ժամը 23.30-ին, նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է: Իսկ տուժած տղամարդը նախկինում ոստիկանություն չի դիմել հուսալով, որ իր ուժերով կգտնի ցուլը:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։