Նոյեմբերի 14-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Գերմանիայի ընտրանուն։
Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:30-ին։ Կապառոսի հետ միասին ասուլիսին կներկայանա Էդուարդ Սպերցյանը։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ասուլիսին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել ՀՖՖ-ի սոցցանցերի պաշտոնական էջերում։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հետ հանդիպումը կկայանա Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի 10-րդ տուրի շրջանակներում։ Մեր ընտրանին, ցավոք, ոչ մի հույս չի փայփայում խմբային փուլում մրցելույթները շարունակելու և ընտրական փուլ դուրս գալու համար։