Սեպտեմբերի 12-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի ուղեկցությամբ այցելեցին դեռևս խորհրդային տարիներին նախագծված Կապսի ջրամբարի տարածք: Ջրամբարի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել էր 1985թվականին: 1988 թվականի երկրաշարժից հետո շինարարական աշխատանքներն առ ժամանակ դադարեցին, իսկ 1993 թվականից ընդհանրապես կասեցվեցին: Ըստ նախնական նախագծի ջրամբարն ունենալու էր շուրջ 90 մլն. խմ ծավալ: Մի քանի տարի առաջ արված նոր նախագծային տարբերակով Կապսի ջրամբարը կառուցվելու էր երկու փուլով՝ 25 մլն. խմ ծավալ առաջին փուլով և 60 մլն. խմ ծավալով երկրորդ փուլով: 2020 թվականին կմեկնարկի շինարարական աշխատանքերի առաջին փուլը:
Ներկայումս քննարկվում է մեկ փուլով ՝ 60 մլն. խմ ծավալով շինարարությունն իրականացնելու հարցը: Ջրամբարի շինարարությամբ պայմանավորված Ջրաձոր գյուղի բնակչության համար կկառուցվի նոր բնակավայր ջրամբարի հարևանությամբ: Նման ծավալի ջրամբարի կառուցման դեպքում հնարավոր կլինի ոռոգելի դարձնել շուրջ 8 հազար հա տարածք, իսկ ջրամբարի ծավալների ավելացման դեպքում հնարավոր կլինի ջուրը հասցնել մինչև Թալին և հարակից համայնքներ: