Այսօր լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է գազի գնի հնարավոր բարձրացման լուրը. ակամայից հիշեցի անցած տարի մարտի 27-ին ԱԺ-ում կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ իմ կողմից բարձրացված հարցը, թե ո՞վ է փակելու Հայաստան մատակարարվող գազի թանկացման հետևանքով առաջացող ֆինանսական ճեղքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ էության, կար խնդրի լուծման հնարավոր մի քանի տարբերակ՝
1) սակագնի բարձրացում (ինչը Վարչապետը բացառել էր);
2) պետության կողմից ճեղքի փակում (պետական պարտքի ձևավորում) (ինչը ևս Վարչապետը բացառել էր),
3) «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատում, ներքին ռեսուրսների օգտագործում (ինչը անհասկանալի էր այն առումով, որ եթե նման կրճատումների և ռեզերվների հնարավորություն կար, ինչո՞ւ մինչ այդ չէր նվազեցվում գազի գինը բնակչության համար) և վերջապես վերջին տարբերակ՝
4) գազի գնի բարձրացման հարցի ընդամենը հետաձգում, քաղաքական քայլ, ինչը երկար տևել բնականաբար չէր կարող:
Հետևությունները թողնում եմ Ձեզ»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=879695889113148&id=663766160706123