Երկրում հանցագործությունների կտրուկ աճը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, մինչդեռ կառավարող վարչակազմը «տերտեր է պարեցնում»՝ փորձելով կեղծ օրակարգ ներարկել և հանրության ուշադրությունը շեղել դեպի իր նախընտրական՝ «սևի ու սպիտակի» խնդիրը։
Իրականում, սակայն, հողի վրա ձևավորվում են բոլորովին այլ օրակարգեր, որոնք ուղղակիորեն ազդում են մարդկանց կյանքի որակի վրա, և դրանց անմիջական պատասխանատուն հենց կառավարող վարչակազմն է։

