Գործադիրի այսօրվա նիստի ժամանակ առանց զեկուցման ընդունված հարցերից մեկով կառավարությունը որոշեց իր հաշվեկշռից հանել ու Ազգային ժողովի հաշվեկշռին գրանցել որոշ իրեր, որոնց թվում են․
- դեկորատիվ ծառ,
- համակարգիչներ,
- հեռուստացույց,
- մոնիտորներ,
- դյուրակիր համակարգիչ։
Որոշման հիմնավորման մեջ ասվում է․ ԱԺ աշխատակազմի բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է վարչապետի աշխատակազմից հետ վերցնել համապատասխան գույքը և ամրակցել ԱԺ աշխատակազմին։