Կառավարությունը դարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 25 տոկոս բաժնետեր։
Սրա վերաբերյալ նախագիծը եղել է Կառավարության գրավոր քվեարկվող հարցերի շարքում ու հրապարակվել է համապատասխան բաժնում։
Բաժնետոմսերը նվիրաբերել է «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, որը հանդիսանում էր կոմբինատի 60 տոկոս բաժնետեր։
Նշվում է, որ բաժնետոմսերի կառավարումն իրականացվելու է վարչապետի աշխատակազմը։
Կառավարությունը բաժնետոմսերն ընդունելու որոշումը կայացրել է վերջին նիստում։