fbpx
Կառավարություն

Կառավարությունը ԿԳՄՍՆ-ին գումար հատկացրեց գիտական սարքավորումների համար

Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին գիտական սարքավորումների ձեռքբերման համար հատկացրեց 448 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը տրամադրեց 690 մլն 688 հազար դրամ՝

«Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ, «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի, «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ Ա. Սարգսյան և Հ. Կոջոյան տուն-թանգարանի, «Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման նպատակով դրանց վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, տեխնիկական վերազինման, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների նորոգման և ամրակայման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, ինչպես նաև հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքներում QR կոդերով բազմալեզու ցուցանակների տեղադրման համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ